Հետևեք մեզ։

ՀԱՊԿ-ը պարզաբանել է, թե կոնկրետ որ փաստաթղթերի քննարկումից է հրաժարվել Հայաստանը

13:59, 21 նոյեմբեր 2023
ՀԱՊԿ-ը պարզաբանել է, թե կոնկրետ որ փաստաթղթերի քննարկումից է հրաժարվել Հայաստանը

ՀԱՊԿ-ը մեկնաբանել է Հայաստանի մերժումը կազմակերպության օրակարգից երկրին օգնության մասին փաստաթուղթը հանելու վերաբերյալ.

 

«ՄինսկումՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի նախօրեին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել հայտարարության նախագիծը քննարկումից։ Մինչ այժմ մշակվում էր երկու փաստաթուղթ՝ կապված Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման հետ։ Խոսքը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշման նախագծի և կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության մասին է` ի աջակցություն այս տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին: Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու և այլ գործնական միջոցներ տրամադրելու մասին որոշման նախագծի վրա աշխատանքները շարունակվում են»,- ասվում է կազմակերպության մեկնաբանության մեջ։

 

 

Վերլուծական