BBC-ն հայտնել էր, որ Ուելսի ֆուտբոլի երկրպագուհուց Հայաստանում տաքսու վարորդը գումար վճարելու փոխարեն առաջարկել է սեռական ծառայություններ մատուցել։
Լրատվամիջոցը փոխանցում էր, որ կինն իրեն վիրավորված և խոցված է զգացել, երբ տաքսիի վարորդը տեղափոխվել է մեքենայի հետևի նստարանին և սեռական ծառայություն մատուցելու առաջարկություն արել։
Աղբյուրը հղում անելով երկրպագուներին, հայտնել էր, որ իրավապահները նույնպես ծանուցվել են ենթադրյալ հանցագործության մասին։
Hayastan.news-ը ՀՀ քննչական կոմիտեից հետաքրքրվեց, թե արդյո՞ք հաղորդում ստացվել է, և ի՞նչ գործողություն է կատարվել․ «Նման հաղորդում ՔԿ-ն չի ստացել»,-հայտնեցին կառույցից։