Hayastan.news-ը հայտնել էր, որ նախորդ տարվա ավարտին ոստիկանները Ծաղկաձորում կանգնեցրել են Գագիկ Ծառուկյանի կրտսեր որդու՝ Հովհաննես Ծառուկյանի՝ թիկնապահներով ուղեկցվող ավտոմեքենան ու դրանում «Գլոկ» տեսակի հրազեն հայտնաբերել։ Այդ դեպքի վերաբերյալ քրեական վարույթ էր հարուցվել և քրեական հետապնդման ենթարկվող անձ չկա վարույթով»։
ԿԸՀ-ից պարզ էր դարձել, որ 2022-ին Ծառուկյանի որդին եղել է անչափահաս՝ 17 տարեկան, մեքենան վարել է անձամբ ինքը։
Hayastan.news-ը դատախազություն հարցում էր ուղարկել, պարզելու համար, թե ինչո՞ւ 11 ամիս է նախաքննությունը չի ավարտվում, հաշվի առնելով, որ իրավապահներն ամեն առիթի խոսում են մինչև ութ ամիս նախաքննական ժամկետի մասին։
Գլխավոր դատախազությունից պատասխանել են․ «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով 2022 թվականի դեկտեմբերի 08-ին նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշված քրեական վարույթով կատարվել են ապացուցողական և այլ վարութային գործողություններ, նշանակվել է փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել: Նախաքննության շահերից ելնելով՝ քրեական վարույթի վերաբերյալ այլ տվյալներ չեն կարող հայտնվել»:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միտումնավոր կարող է փորձաքննությունը ձգձգվել, որպեսի անցնի գործի վաղեմության ժամկետը, Hayastan.news-ը հարցում է ուղարկել ՆԳՆ, պարզելու, թե ինչո՞ւ է ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը արդեն մոտ մեկ տարի փորձաքննություն իրականացնում։ Բացի այդ, տեղեկություններ կան, որ գործով «շահագրգռված են» ՆԳՆ «վերին ատյանները»։