Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով, որ այդ ամենը տեղի է ունենում Հաագայի դատարանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր տալու ֆոնին։
«Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը պաշտոնական Երևանի միանալու պլանները՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ վերջին անօրինական և իրավաբանորեն ոչ մի նշանակություն չունեցող «օրդերների» ֆոնին»,- ասել է աղբյուրը:
Աղյուրը հավելել է, որ Մոսկվան նախազգուշացրել է Երևանին նման որոշման ծայրահեղ բացասական հետևանքների մասին։
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարան քննել էր Հռոմի կանոնդրության համապատասխանության հարցը, և հանգել որոշման՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին հայտարարությամբ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։