Հետևեք մեզ։

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանն ընտրեց գրավ և վարչական հսկողություն, նա տեղափոխվեց ՔԿՀ․ պաշտպան

21:42, 01 դեկտեմբեր 2023
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանն ընտրեց գրավ և վարչական հսկողություն, նա տեղափոխվեց ՔԿՀ․ պաշտպան

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցի դեմ վերաքննիչ բողոքը:

Նիստի ավարտին Խաչատուրովի պաշտպաններից Միհրան Պողոսյանը լրագրողի հետ զրույցում ասաց, որ դատարանը որոշել է բողոքը բավարարել մասնակիորեն․ «Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ դատարանն ընտրեց այլընտրանքային խափանման միջոցների համակցություն գրավ և վարչական հսկողություն։ Մեր դիտարկմամբ՝ դրա կիրառման հիմքերը չկային ընդհանրապես, որովհետև ստեղծված իրավիճակում բացարձակ որևէ խափանման միջոց կիրառելու որևէ հիմնավորում գոյություն չուներ։ Հիմա պետք է դիտարկենք այդ որոշման համատեքստում մեր գործողությունները, Խաչատուրովն այս պահին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Մեր դիտարկմամբ՝ դրա կիրառման հիմքերը չկային ընդհանրապես, որովհետև ստեղծված իրավիճակում բացարձակ որևէ խափանման միջոց կիրառելու որևէ հիմնավորում գոյություն  չուներ։ Հիմա պետք է  դիտարկենք այդ որոշման համատեքստում մեր գործողությունները, Խաչատուրովն այս պահին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»։

Նշենք, որ պաշտպաններն ավելի վաղ հայտնել էին, եթե դատարանը ցանկանար դատապարտել Գրիգորի Խաչատուրովին, ապա մինչև դեկտեմբերի 16-ը պետք է այս գործով դատավճիռ լինի, այլ ցանկացած պարագայում Գրիգորի Խաչատուրովը չի կարող պատիժ կրել, որովհետև վաղեմության ժամկետն անցնում է և նախկինում տրված կալանքն անօրինական է դառնում։ 

Փաստացի, մինչև դեկտեմբերի 16-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չի կարող լինել։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։  

Վերլուծական