Hayastan.news-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բրյանսկում 14-ամյա աշակերտուհին կրակել է դասընկերների ուղղությամբ․ կա երկու զոհ, հինգ վիրավոր։
«Info24»-ը գրում է, որ Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած կրակոցների ժամանակ երեխաներին պաշտպանել է կենսաբանության ուսուցչուհին՝ 26-ամյա Օֆելյա Մկրտչյանը։ Լրատվամիջոցին այս մասին հայտնել է գիմնազիայի նախկին սան Ալեքսանդր Սիմոնովը։
«Օֆելյան, երիտասարդ ուսուցչուհին... նրան կրակել են»,- ասել է նա։
Ավելի վաղ դպրոցում մահացած աշակերտուհիներից մեկի ընկերն ասել էր, որ կենսաբանության ուսուցչուհին դպրոցականներին կրծքով պաշտպանել կրակոցներից։ Ուսուցչուհին վիրավորվել է և այժմ հիվանդանոցում է։
Գիմնազիայի սաներից մեկն անանուն մնալու պայմանով «Metro»-ին պատմել է, որ կենսաբանության ուսուցչուհի Օֆելյա Էդվարդին հարձակման ժամանակ իրեն հերոսաբար է պահել; Ուսանողուհին ականատեսներից լսել է, որ կրակոցներըը եղել են նրա դասի ժամանակ, և ուսուցչուհին իր մարմնով ծածկել է երեխաներին, ինչի պատճառով էլ վնասվածք է ստացել։