Հետևեք մեզ։

Բրյանսկում ակտիվիստները դիմել են նահանգապետին, որ կրակոցներից երեխաներին փրկած հայազգի ուսուցչուհուն բնակարան նվիրի

21:35, 08 դեկտեմբեր 2023
Բրյանսկում ակտիվիստները դիմել են նահանգապետին, որ կրակոցներից երեխաներին փրկած հայազգի ուսուցչուհուն բնակարան նվիրի

Ռուսաստանի Բրյանսկի մարզում «Ժողովրդի կանչ» շարժման հասարակական ակտիվիստները նահանգապետից խնդրում են «Փրկության համար» մեդալ շնորհել և բնակարանը նվիրել կենսաբանության ուսուցչուհի Օֆելա Մկրտչյանին, ով երեխաներին փրկել է Բրյանսկի դպրոցում տեղի ունեցած կրակոցներից։

Օֆելյա Էդվարդովնան կենսաբանության դաս է վարել, երբ 14-ամյա Ալինան մտել է դասարան և սկսել կրակել։ Ուսուցիչը պաշտպանել է երեխաներին և իրականում փրկել նրանց կյանքը։ Վիրավորների թվում է նաև Օֆելյա Մկրտչյանը, երկու զոհ կա։

«Մենք կարծում ենք, որ այս հերոսական արարքը, որը կատարվել է սեփական կյանքը սպառնալիքի տակ դնելով, պետք է կարևորվի և խրախուսվի», - ասված է հասարակական ակտիվիստների հայտարարության մեջ։