Արցախում մնացած Սարգիս Գալստյանի ու կնոջ վերաբերյալ սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել։
Ըստ տեսանյութի՝ Գալստյանն ու տիկինը զբոսնում են Ստեփանակերտում, այցելել են «Դեդո-բաբոյի» արձանին։
Քանի որ այդ այցը տեսանկարահանվել է, ապա մեծ է հավանականությունը, որ դա արվել է Բաքվի կողմից, իբր ցույց տալու համար, որ այնտեղ հայերն անվտանգ են։
Նշենք, որ լրագրող Թաթուլ Հակոբյանը հայտնել էր, որ նա Բաքվի կողմից պարետ է նշանակվել, իսկ հարազատները հերքեցին դա և ասացին, որ դիմելու են դատարան։
Hayastan.news-ը գրել էր, Սարգիս Գալստյանին Արցախում ադրբեջանցիները այնպես չէ, թե լավ են վերաբերվում։ Միջադեպ է եղել, որ մտել են նրա տուն և փորձել են ճնշել նրան, ասել է թե՝ ոչ յուրայինի պես են վերաբերվել, ինչի մասին էլ նա հայտնել է Երևանում գտնվող արցախցի պաշտոնյաներին։