Ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին պատկերող պաստառներն ու երկրի դրոշը փակցվել են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատան դիմաց։
Oxu.Az-ի փոխանցմամբ՝ այս մասին սոցցանցի իր միկրոբլոգում հայտնել է Անկարայի քաղաքապետարանի նախագահ Մանսուր Յավասը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Սուպերգավաթի խաղը, որը պետք է կայանար Սաուդյան Արաբիայում, չեղարկվել է։ Պատճառը տեղի իշխանությունների կողմից Աթաթուրքին պատկերող ցուցապաստառների եւ Թուրքիայի օրհներգի հնչեցման արգելքն էր։