Լավ կլինի, որ բոլորս սպասենք, որ քրեական վարույթի շրջանակներում նախաքննական մարմինները տեղեկատվություն տրամադրեն: Նման դեպքեր ցավոք, ցավոք, եղել են, ու ցավոք, այսօր էլ կան: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում զինծառայող Կարեն Կարապետյանի և ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում ավագ լեյտենանտ Միքայել Դանիելյանի մահվան դեպքերին։
«Դուք էլ եք ասում՝ նախնական տվյալներով, իսկ որպեսզի տվյալները դառնան փաստական հանգամանքներ, ցանկալի է քննության արդյունքների մասին խոսել»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, Արման Սարգսյանն ասաց, որ անհրածեժտ լինի խատասխանել, ՊՆ-ն կպատասխանի։
Հայաստանի հետ «խաղաղության պայմանագրում» մեզ երաշխավորներ պետք չեն․ Ալիև