Միացյալ Նահանգները դատապարտում է Իրանի կողմից հարևան երկրներում ահաբեկչական խմբավորումների դեմ վերջին հարվածները։ Վաշինգտոնն այլ կերպ է գործում ահաբեկիչների դեմ պայքարում, երկու երկրների մոտեցումները համեմատելի չեն. Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մենք դատապարտում ենք այդ հարվածները: Մենք տեսել ենք, թե ինչպես է Իրանը խախտում իր երեք հարևանների ինքնիշխան սահմանները»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, Միլլերը, պատասխանելով այն հարցին, թե ինչով են Իրանի գործողությունները տարբերվում ԱՄՆ-ի նմանատիպ գործողություններից, որոնք հարվածում են նաև այլ երկրների ահաբեկիչներին, ասել է, որ «տարբերությունները և ենթատեքստը շատ կարևոր են»։ Նրա խոսքով՝ Իրանը տարածաշրջանում ահաբեկչության հովանավորն է և ապակայունացնում է իրավիճակը այստեղ, բայց միաժամանակ հայտարարում է ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։
«Դուք տեսաք, թե ինչպես ենք մենք գործում, ինչպես դա եղավ Իրաքում, որտեղ մեր ուժերը գտնվում են Իրաքի կառավարության հրավերով,դուք տեսաք, թե ինչպես ենք մենք միջոցներ ձեռնարկում հութիների դեմ, դրանք ձեռնարկեցինք միջազգային կոալիցիայի շրջանակներում։ Կարծում եմ, որ դրանք շատ տարբեր իրավիճակներ են»,-ասել է նա։