Զանգեզուրի միջանցքը երբեք չի քննարկվել Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվեն, և Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, իսկ վերահսկողությունը կիրականացվի Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից։
Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանին տալ ճանապարհ այն նույն պայմաններով, որով Իրանն է տալիս, Լավրովը ասել է․ «Այն, ինչ ասաց պարոն Փաշինյանը․․․ ես այստեղ տրամաբանություն չտեսա, այս երթուղիները, անկեղծ ասած, դժվար թե տեղին է համեմատել»։