Հետևեք մեզ։

Քեյթն իր երկրորդ գիշերն է անցկացրել հիվանդանոցում, նրան այցելել է արքայազն Ուիլյամը

18:15, 18 հունվար 2024
Քեյթն իր երկրորդ գիշերն է անցկացրել հիվանդանոցում, նրան այցելել է արքայազն Ուիլյամը

Քենսինգթոնյան պալատի աղբյուրներն ասում են, որ Ուելսի արքայադուստր Քեյթն իրեն «լավ է զգում» երեկ վիրահատությունից հետո: Հինգշաբթի կեսօրին նրան այցելել է ամուսինը՝ արքայազն Ուիլյամը: Քեյթն իր երկրորդ գիշերն է անցկացրել հիվանդանոցում՝ Լոնդոնի մասնավոր կլինիկայում վիրահատությունից հետո: Նախօրեին Քենսինգթոնյան պալատը հայտարարել էր, որ արքայադուստրը «որովայնի վիրահատության» է ենթարկվել։ Այս անսպասելի նորությանը շատ արագ հաջորդեց Բուքինգհեմյան պալատի հայտարարությունն այն մասին, որ Չարլզ թագավորը շագանակագեղձի վիրահատության է ենթարկվելու։

 Թե ինչ վիրահատություն է ենթարկվել Քեյթը չեն բացահայտում, սակայն ենթադրվում է, որ այն կապված չէ քաղցկեղի հետ և պլանավորված է եղել, այլ ոչ թե արտակարգ դեպք։ Վիրահատությունը, սակայն, բավականին լուրջ է ստացվել. Քեթրինը մի քանի շաբաթ կանցկացնի հիվանդանոցում, իսկ հետո նրան ևս մի քանի ամիս կպահանջվի ապաքինվելու համար։ Հաղորդվում է, որ արքայադուստրը բաց կթողնի պաշտոնական միջոցառումները առնվազն մինչև Զատիկ: Վերջին անգամ արքայադուստրը հանրությանը հայտնվեց Սուրբ Ծննդյան տոներին, երբ նա մասնակցեց մի շարք միջոցառումների, այդ թվում՝ Վեստմինսթերյան աբբայությունում տեղի ունեցած համերգին։

 

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը վիրահատության է ենթարկվել