Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռի կործանումը Բելգորոդի մարզում։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դեռ չի կարող հաստատել, որ ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի պաշտպանության ուժերի կողմից, քանի որ «նրանք դեռ պարզում են տեղեկությունը», հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Մինչդեռ «Ուկրաինսկա պրավդան», որը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իլ-76 ինքնաթիռը խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, խմբագրել է իր լուրը՝ հանելով ինքնաթիռի կործանման մասին բոլոր հիշատակումները։