Հետևեք մեզ։

Երևի ուզում էր իրեն լավ զգար, թե ես էնքան տղա եմ, որ Արիանայի ավտոն վառել եմ, իսկ Արիանան էլ խոսք է տալիս, որ օրենքի ողջ խստությամբ պատժվելու է․ Արիանա Հովսեփյանը՝ միջադեպի մասին

00:33, 26 հունվար 2024
Երևի ուզում էր իրեն լավ զգար, թե ես էնքան տղա եմ, որ Արիանայի ավտոն վառել եմ, իսկ Արիանան էլ խոսք է տալիս, որ օրենքի ողջ խստությամբ պատժվելու է․ Արիանա Հովսեփյանը՝ միջադեպի մասին


NewsPress.am կայքի տնօրեն Արիանա Հովսեփյանը գիշերը տեսանյութ էր հրապարակել և տեղեկացրել, որ հրկիզել են իր ավտոմեքենան։ Այնուհետև Քննչական կոմիտեն հայտնել էր նախաձեռնված քրեական վարույթի մասին, Մարտին Ամիրխանյան անունով ֆեյսբուքյան օգտատերն էլ իր էջում խոստովանել էր, որ ինքն է հրկիզել մեքենան և պատճառն անձնական է։


Այս զարգացումներից հետո Hayastan.news-ը զրուցել է Արիանա Հովսեփյանի հետ։

-Տիկին Հովսեփյան, հայտնի է, որ հրկիզվել է Ձեզ պատկանող մեքենան, հայտնի է նախաձեռնված վարույթի մասին, անգամ կա քաղաքացի, որ խոստովանել է, որ ինքն է հրկիզել մեքենան և նշել, որ անձնական պատճառ ունի։ Ի՞նչ անձնական պատճառի մասին է խոսքը։

-Ես նրա տիկնոջ՝ Գայանեի հետ, շատ մտերիմ եմ, ի դեպ, այս ողջ ընթացքում Գայանեն իմ կողքն է եղել, անգամ վատ է զգում իր ամուսնու արածի համար, իսկ իր ամուսինը, որ ներկայացրել է, թե իբր անձնական խնդիր ունի ինձ հետ, պարզաբանեմ, թե ինչ նկատի ունի․ ինձ հետ որևէ անձնական խնդիր չկա։ Տգետը, ավազակը չի կարող ինձ հետ անձնական խնդիր ունենալ, անձնական խնդիր ասելով՝ նկատի է ունեցել, որ ես օգնել եմ իր կնոջը և երեխաներին,երբ նրանց տանից դուրս էր հանել, երեխաները  սթրեսի մեջ էին։ Այսօր նորից եմ դրա մասին ասել, որ երեխաների  աչքի առաջ դանակ է քաշել կնոջ վրա։ Պատմությունն ինչից է սկսվել․ Գայանեն իմ օգնությունը խնդրեց՝ նշելով, որ ամուսինն ասել է, թե իր մեքենան տարել է արհեստավորների մոտ երկու ամիս է, այնինչ խաբել է, տարել, դրել է գրավատուն։ Գտել ենք մեքենան, հանել ենք գրավատնից, բերել ենք, ու դրանից հետո զանգահարել է ինձ, հայհոյանք հնչեցրել, միանշանակ ես իրեն ավելի վատ խոսքերով պատասխանել եմ։ Գայանեին սպանության սպառնալիքներ էր հնչեցնում, հետո դրանք ուղղեց նաև ինձ, սպառնաց, որ երկուսիս պետք է սպանի, ոստիկաններն ով են, որ իր «հախից գան», ինքը կորցնելու ոչինչ չունի։



-Իսկ մինչ այդ մեքենան գրավադրումից հանելը, ճանաչե՞լ եք իրեն, թշնամանք եղե՞լ է։

 

-Մարտինն այն մարդն էր, որ ինքն էր կանչում ինձ, ասում էր՝ օգնի, Գայանեի հետ խոսի, դու այն մարդն ես, որին վստահում եմ, և կթողնեմ, որ Գայանեն մինչև աշխարհի ծայրը հասնի։
Բայց արի ու տես, որ մեքենան հանելուց հետո սկսեց, որ եթե հանել եք գրավատնից, պիտի տաք, որ ես վարեմ, իհարկե, կինը մեքենան չտվեց, և եկավ, կնոջ ոխն իմ մեքենայից հանեց։ Առանց ամաչելու էլ իր նկարը տեղադրել է ֆեյսբուքյան էջում ու գրել, որ ինքն է արել այդ արարքը։ Գիտեք, ինքը միշտ ասում էր, որ հանրային հնչեղությամբ է բաժանվելու, ես մի անգամ ասացի՝ Մարտին ջան, քեզնից ի՞նչ ես ներկայացնում, որ հանրային հնչեղություն ունենա ամուսնալուծությունդ, դա նեղ անձնական հարց է, չե՞ս ամաչում։ Մարդը ուզում էր հանրային հնչեղություն ունենա, երևի իրեն էլ ձեռնտու է, որ բանտ գնա։

Ինքն այնքան անամոթ է, որ իր երեխաներին չխղճաց և տարածեց իր նկարը՝ նշելով, որ հանցագործությունն ինքն է արել։ Երևի ուզում էր իրեն լավ զգար, որ ես էնքան տղա եմ, որ Արիանայի ավտոն ես վառել եմ, իսկ Արիանան էլ խոսք է տալիս, որ օրենքի ողջ խստությամբ պատժվելու է։

Ես շատ շնորհակալ եմ քննչական խմբին ու ոստիկանությանը բարձր մակարդակի ընդունելության համար, այս պահին, երբ մենք խոսում ենք, (19։30) ոստիկանական բաժանմունքում է, հուսամ՝ էս անգամ օրենքը կգործի․ տղամարդուն հարիր չէ կնոջ մեքենա հրկիզելը։


-Դուք ասում եք՝ սպառնալիքներ են եղել, ընտանիքի, երեխաների նկատմամբ միջադեպեր են գրանցվել, այդ դեպքում, դրանց մասին իրավապահները տեղեկացվե՞լ են։


-Հա, իհարկե, կինը մի քանի անգամ դիմել է Մասիսի ոստիկանություն, այդտեղից եկել են իրենց հաշտեցման համար, անգամ, որ կողպել է դուռը, կինը զանգել է ոստիկանություն, նրանց ուղեկցությամբ եկել է, որ դուռը բացել տան, փոքր երեխան դռան մոտ կանգնած, ոստիկաններին ասել է՝ երեք ժամից նոր կկարողանամ մոտենալ։ Կան նման հարցեր, խնդիրներ, հիմա չմանրամասնեմ, ես իմ օգնությամբ առնչություն ունեմ այս ամենի հետ։