Հետևեք մեզ։

Հայաստանը՝ ԼՂ նախկին պաշտոնյաներին հարցաքննելով, պատրաստել է նոր քարտեզներ՝ Ադրբեջանին փոխանցելու համար․ սա Բաքվի կողմից հեգնանքի արժանացավ․ ԱԳՆ

22:45, 26 հունվար 2024
Հայաստանը՝ ԼՂ նախկին պաշտոնյաներին հարցաքննելով, պատրաստել է նոր քարտեզներ՝ Ադրբեջանին փոխանցելու համար․ սա Բաքվի կողմից հեգնանքի արժանացավ․ ԱԳՆ

 Ինչպես բազմիցս նշվել է, Հայաստանը, որպես նաև վստահության ամրապնդման միջոց, Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները, որոնք ուներ իր մոտ՝ ստանալով դրանք Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից։ Այս մասին X-ում հայտնում Է ՀՀ ԱԳ նախարարությունը։

«Այնուհետև, առաջնորդվելով մարդասիրական նպատակներով, Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին հարցաքննելով, պատրաստել է նոր քարտեզներ Ադրբեջանին փոխանցելու համար։

Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմից անմիջապես արժանացավ խիստ բացասական և հեգնական արձագանքի, քննադատվել են Հայաստանի վստահության ամրապնդման ջանքերը, շարունակվել է շահարկվել թեման և Հայաստանի դրական քայլը վերածվել է բացասական հռետորաբանության»։

Ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյան է ի հայտ եկել, դրանք կփոխանցվեն Բաքվին. ԱԱԾ

 

 Ներկայացված քարտեզները անօգուտ են․ ադրբեջանական կողմը պատասխանել է ՀՀ ԱԱԾ-ին և հայտնել, որ ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները