Լևոն Քոչարյանի` «Հայաստան» դաշինքի պատգամավոր դառնալուց հետո, օրենքի պահանջով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր է ներկայացրել նաև նրա տիկինը՝ երգչուհի Սիրուշոն։
Hayastan.news-ը մշակել է երգչուհու հայտարարագիրը, որը հասանելի է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։
Այսպիսով՝, հայտարարատու ժամանակահատվածում Սիրուշոն որպես ունեցվածք հայտարարագրել է 2012-ին և 2013-ին համատեղ սեփականության իրավունքով գնված երկու բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքները Երևանում։
Որպես արժեթղթեր նշել է 800 դոլար և 100 հզր դրամ, բանկային հաշվին ունի 939 դոլար։
Armat ՍՊԸ-ից ստացել է 233 հազար 500 դոլար եկամուտ, «Սիրուշո փրոդաքշն»-ի տնօրենն է, որից աշխատավարձը կազմել է տարեկան 2 մլն 854 հզր դրամ։ Որպես կանխիկ գումար Սիրուշոն հայտարարագրել է 2 մլն 500 հզր դրամ։ Երգչուհին շարժական գույք չի հայտարարագրել։