Հետևեք մեզ։

Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ

16:42, 29 հունվար 2024
Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։ Վարչապետին զեկուցվել է ծառայության ձևավորման աշխատանքների ընթացքն ու 2024 թվականի գործունեության ծրագիրը։
Մտքեր են փոխանակվել ժամանակակից մարտահրավերների հասցեագրման, ինչպես նաև պետության զարգացման գործում Արտաքին հետախուզության ծառայության անելիքների մասին։
Վարչապետը Ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ։