Հետևեք մեզ։

ՀՀ ՆԳ նախարարությունը հաստատում է՝ Ռուսաստանում Կարեն Վանեցյանը ձերբակալվել է

19:16, 29 հունվար 2024
ՀՀ ՆԳ նախարարությունը հաստատում է՝ Ռուսաստանում Կարեն Վանեցյանը ձերբակալվել է

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հաստատում է, որ Ռուսաստանի Դաշնությունում ձերբակալվել է գործարար Կարեն Վանեցյանը։ Այս մասին Hayastan.news-ի հարցին՝, թե տեղեկություն ստացվել է Կարեն Վանեցյանի ձերբակալման վերաբերյալ, ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց․ «Այո, հաստատում ենք»։

Նշենք, որ Մոսկվայի կենտրոնում իրավապահները ձերբակալել են «Exoil Group » հոլդինգի գլխավոր սեփականատեր Կարեն Վանեցյանը, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել ՀՀ իրավապահների կողմից։

Գործարար Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբն էլ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ։