ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պաշտոնական մեկնաբանություն է տվել, որում դատապարտում է Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանը պղծելու կապակցությամբ։
Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
«Խստորեն դատապարտում ենք հունվարի 29-ին Երևանում պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ կատարված վանդալիզմը։ Ցավով արձանագրում ենք, որ սա Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր պատմության հերոսական էջերին նվիրված հուշարձանների պղծման առաջին դեպքը չէ։ Սուր արձագանք ենք տեսնում հայ ժողովրդի կողմից․ կատարվածը դատապարտում ենք։ Նույնը ակնկալում ենք հանրապետության իշխանություններից »,- նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունում։