Այսօր հայտնի դարձավ, որ 2024 թվականի սեպտեմբերին Երևանում առաջին անգամ ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին. տելեգրամյան ալիքում գրել է Ալոն Սիմոնյանը։
«Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց իրականություն դարձնել երկար ժամանակ քննարկված այս նախաձեռնությունը: Անահիտ աստվածուհուն Հայաստանում վաղուց էինք սպասում»,-գրել է նա և տեղադրել Լոնդոնյան թանգարանում արված լուսանկարը: