Հետևեք մեզ։

Քննչական կոմիտեն Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ավելի քան 15 վայրում, կատարում է խուզարկություն

15:46, 31 հունվար 2024
Քննչական կոմիտեն Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ավելի քան 15 վայրում, կատարում է խուզարկություն

ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ավելի քան 15 վայրում, կատարվում են խուզարկություններ:

Այս մասին Hayastan.news-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն՝ պարզաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ Էկոնոմիկայի նախարարությունում խուզարկումներ են, ինչպես նաև կան ձերբակալվածներ։

Քննչական կոմիտեից այլ տեղեկություններ չեն հայտնում։

Հիշեցնենք,որ այսօր Փաշինյանն աշխատանքից ազատել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, ում մասին էլ մամուլը գրում է, որ ձերբակալվել է։

 Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե տեղյակ չէ թե ինչ է կատարվում նախարարությունում։

 

Վերլուծական