Հետևեք մեզ։

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա․ Պեսկով

15:36, 01 փետրվար 2024
Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա․ Պեսկով

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին բացասաբար չանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ Մոսկվան գնահատում է դրանք։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ընդհանուր առմամբ, այն Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց մյուս կողմից էլ մեզ համար կարևոր է, որ նման որոշումներն ինչպես դե յուրե, այնպես էլ դե ֆակտո չազդեն մեր երկկողմ հարաբերությունների վրա, ինչը մենք գնահատում ենք և հույս ունենք հետագայում էլ զարգացնել», - ասել է Պեսկովը։

 

Հայաստանը այսօրվանից պաշտոնապես միանում է Միջազգային քրեական դատարանին, ուժի մեջ է մտնում Հռոմի ստատուտը։