Հետևեք մեզ։

Սահմանադրական փոփոխությունը մեր ներքին խոսակցությունն է, պետք է չթողնենք, որ որևէ մեկը դրսից խառնվի․ Փաշինյան (տեսանյութ)

16:52, 01 փետրվար 2024
Սահմանադրական փոփոխությունը մեր ներքին խոսակցությունն է, պետք է չթողնենք, որ որևէ մեկը դրսից խառնվի․  Փաշինյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային ռադիոյին, որը հեռարձակվելու է այսօր երեկոյան։ Վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հաղորդումից մի հատված, որտեղ Փաշինյանը խոսում է սահմանադրական փոփոխություններից։

«Սա մեր ներքին խոսակցությունն է, մենք պետք է չթողնենք, որ որևէ մեկը դրսից այս խոսակցությանը խառնվի։

Եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկ քեզ չի կարող ասել՝ ինչու ես դու քո բանակը ուժեղացում:

Լեգիտիմ հարաբերությունը հետևյալն է՝ ինչ եմ ակնկալում ես ձեզանից, ինչ եք ակնկալում դուք ինձանից: Այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Որն է այն կետը, որն է այն պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վերածվում են պետական ժողովրդի, այդ պահը Սահմանադրական հանրաքվեն է։

Ժողովրդի հետ խոսելը մեր միակ գործիքն է։ Ես ուզում եմ, որ այս խոսակցությունը լինի մեր ու մեր միջև, որովհետև ես հիմա արտաքին աշխարհի հետ չեմ խոսում»,- ասել է Փաշինյանը։

 

Խաղաղություն հնարավոր է, եթե փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ. Ալիև