Հետևեք մեզ։

«Սիներջի» ընկերությունը, ում տնօրենը կալանավորվել է, հայտարարություն է տարածել

17:27, 01 փետրվար 2024
«Սիներջի» ընկերությունը, ում տնօրենը կալանավորվել է, հայտարարություն է տարածել

«Սիներջի» ընկերության հայաստանյան մասնաճյուղը հայտարարություն է տարածել․

««Սիներջի Ինթրնեշնըլ Սիսթըմզ» ընկերության ՀՀ մասնաճյուղը հերքում է ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և երկու աշխատակիցների մասին ԶԼՄ-ներում տեղ գտած մեղադրանքները, որոնք անհիմն են և արատավորում են ընկերության, նրա հիմնադրի և աշխատակիցների բարի համբավը։ 

Այս պահին ընթանում է նախաքննություն, ուստի ընկերությունը հավելյալ տեղեկատվություն կտրամադրի մոտ ապագայում։ Հորդորում ենք հարգել մարդկանց անմեղության կանխավարկածը և զերծ մնալ չստուգված անհիմն պիտակավորումներից»,- ասված է հայտարարության մեջ։

 

Լուսինե Թովմասյանի սկեսրայրը, որը «Սիներջի»-ի տնօրենն է, կալանավորվել է 2 ամսով

Ինչո՞ւ են ձերբակալվել Էկոնոմիկայի փոխնախարարը և ևս վեց անձ․ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում