Հետևեք մեզ։

Լուսինե Թովմասյանը գովաբանել է սկեսրայրին և մեկնաբանել նրա կալանավորումը

13:02, 02 փետրվար 2024
Լուսինե Թովմասյանը գովաբանել է սկեսրայրին և մեկնաբանել նրա կալանավորումը

Հաղորդավարուհի, «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը ինստագրամյան իր էջում գրառում է արել սկեսրոջ՝ «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կալանավորման վերաբերյալ։

«Այսօր շատերդ լսած կլինեք Աշոտ Հովհաննիսյանի` երեխաներիս 71-ամյա պապիկի կալանավորման մասին: Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից: Մարդ, ում տարիների ներդրումն IT ոլորտի զարգացման ու կայացման գործում իսկապես շատ մեծ է, ով ճանաչված և հարգված է ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորտներում որպես ազնիվ և կոռուպցիայի դեմ պայքարող գործարար, հնարավորություն չունի անգամ գործի քննությանը սպասել իր ընտանիքի կողքին:


Այսօր նրան կալանավորել են հապշտապ, առանց լուրջ հիմքերի: Եվ դա արվում է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար նա տարիներ շարունակ պայքարում է:

Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ` մեկ օրում և առանց լուրջ հիմքերի կալանավորվել են ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց` անչափահաս երեխաներ ունենալու փաստը»:

Լուսինե Թովմասյանի սկեսրայրը, որը «Սիներջի»-ի տնօրենն է, կալանավորվել է 2 ամսով

Ինչո՞ւ են ձերբակալվել Էկոնոմիկայի փոխնախարարը և ևս վեց անձ․ Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում