Հետևեք մեզ։

Նաիրա Հովսեփյանը կրկին չպատասխանեց լրագրողների հարցերին, բայց ԲԴԽ-ի նկարած ռեպորտաժում երկար նկարվել էր (տեսանյութ)

15:11, 02 փետրվար 2024

Այսօր հերթական անգամ ԲԴԽ անդամ, վերջին տարիներին կարիերայում վերելք ապրող Նաիրա Հովսեփյանը հերթական անգամ չպատասխանեց լրագրողների հարցերին և ասաց, որ երբ պատրաստ լինի, կպատասխանի։
Ի հակադրություն սրա, Բարձրագույն դատական խորհուրդը վերջերս ընդդիմադիր վերնագրով` «Ուշացող արդարադատություն ու դատական կոռուպցիա. երբ ու ոնց կլինի դրա վերջը», երկարամետրաժ ռեպորտաժ էր նկարել, որտեղ ոչինչ չկար ԲԴԽ-ի իրական խնդիրների մասին, և ներգրավված էին ԲԴԽ-ում պատահական հայտնված և օրենքի առաջ արտոնյալ բանախոսներ։ Այդ ռեպորտաժում, որի համար ԲԴԽ-ն 8 մլն դրամ էր ծախսել, Նարիա Հովսեփյանն խոսում էր, որ մարդը նշանակվում է, առաջ է գնում ըստ իր ծառայողական աշխատանքի, իր բարոյական որակների և ասում` Բարձրագույն դատական խորհրդում կոռուպցիա չկա։

 

Ձմեռ պապից փող ուզող Բարձրագույն դատական խորհուրդում իրենք իրենցով ռեպորտաժ են նկարել, որի համար ծախսել են 8 մլն դրամ