Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա գործակալ ճանաչված արտիստ Մաքսիմ Գալկինի՝ Ինդոնեզիա մուտք գործելն արգելելը պայմանավորված է ներգաղթի հետ կապված խնդիրներով, ասել է Ինդոնեզիայի ԱԳՆ խոսնակ Լալու Մուհամմադ Իքբալը։
Վերջերս Գալկինին թույլ չէին տվել մտնել Ինդոնեզիայի Բալի կղզի, և նա կարծել էր, որ այդ սահմանափակումների վրա ազդել են ռուսական իշխանությունները։ Գալկինը պնդում է, որ իրեն նամակ են ցույց տվել ռուսական իշխանությունների կողմից, բայց «նրանք քաղաքավարի կերպով մերժել են պատճենելու առաջարկը»։