Հետևեք մեզ։

Ձերբակալե՛ք նրանց, ովքեր կոչ են անում ձերբակալել Թաքեր Կառլսոնին․ Իլոն Մասկ

11:56, 07 փետրվար 2024
Ձերբակալե՛ք նրանց, ովքեր կոչ են անում ձերբակալել Թաքեր Կառլսոնին․ Իլոն Մասկ

Իլոն Մասկը պահանջել է ձերբակալել նրանց, ովքեր աջակցում են լրագրող Թաքեր Կառլսոնի նկատմամբ ճնշումներին։ Նշենք, որ Կառլսոնը Մոսկվա էր գնացել Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի համար։ Համապատասխան կոչը Մասկը հրապարակել է X սոցիալական ցանցում։

Նա մեկնաբանել է պահպանողական բլոգեր Յան Չոնգի խոսքերը, ով ասել է, որ Թաքերը կարող է տուժել, քանի որ որոշ ամերիկացի քաղաքական գործիչներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ արդեն պահանջել են ձերբակալել լրագրողին։

«Ձերբակալե՛ք նրանց, ովքեր կոչ են անում ձերբակալել նրան»,- գրել է Մասկը Չոնգի գրառման մեկնաբանությունում։

Նշենք, որ երեկ լրագրողը հայտնել էր, որ հայցազրույց է անցկացնելու Պուտինի հետ։

Այսօր Կառլսոնը ոչ հաստատել, ոչ հերքել է տեղեկությունը, որ Պուտինի հետ հարցազրույցը ձայնագրվել է։

 

Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հարցազրույց կվերցնի Պուտինից

Սպիտակ տունը հայտարարել է, որ չի խոչընդոտում Կառլսոնին Պուտինի հետ հարցազրույց անցկացնել