Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ալեքսանդր Սիրսկուն նշանակել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար։
Նրա խոսքով՝ այսօրվանից Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը կստանձնի նոր ղեկավար թիմ և Սիրսկին առաջիկա օրերին կներկայացնի «վերագործարկման հրամանը:
Զելենսկին հավելել է, որ առաջիկա օրերին «սեղանին պետք է հայտնվի Ուկրաինայի Զինված ուժերի 2024 թվականի իրատեսական, մանրամասն գործողությունների պլանը՝ հաշվի առնելով ներկայիս մարտադաշտում իրական իրավիճակը և հեռանկարները»։
Եկել է ռազմական ղեկավարությունը թարմացնելու ժամանակը․ Զելենսկին պաշտոնից ազատել է ԶՈՒ հրամանատարին