Հետևեք մեզ։

Դատարանը քննում է Վահան Քերոբյանին ոչ թե կալանավորելու, այլ նրա նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը

01:06, 16 փետրվար 2024
Դատարանը քննում է Վահան Քերոբյանին ոչ թե կալանավորելու, այլ նրա նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը

Ինչպես հայտնի է՝ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակում մեղադրանք է ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին։

Քերոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը ճեպազրույցում հայտնեց, որ գնում են դատարան, քննվելու է խափանման միջոցի հարցը, Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, սակայն, Hayastan.news-ի տեղեկություններով, դատարանում քննվում է ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Քերոբյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով։

Նշենք, որ ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը սահմանում է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ։ Պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով։

Իմացել են, որ մրցույթը հաղթելու են՝ 1 մլն դոլար գին են առաջարկել, մեղադրանք է ներկայացված 8 անձի․ Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Էկոնոմիկայի նախարարության և «Սիներջի»-ի գործով