Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը՝ տնային կալանք կիրառել երկու ամիս ժամկետով ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակում մեղադրանք է ներկայացված ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին։