Հետևեք մեզ։

Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկովը խոսել է Փաշինյանի հայտարարության մասին

14:01, 19 փետրվար 2024
Ուկրաինայի հարցում Ռուսաստանի և Հայաստանի դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են․ Պեսկովը խոսել է Փաշինյանի հայտարարության մասին

Մոսկվայի և Երևանի դիրքորոշումներն Ուկրաինայի հարցում տրամագծորեն տարբեր են, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի համառորեն բացատրել, որ Ռուսաստանն իրավացի է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը Ռուսաստանի Դաշնության դաշնակիցը չէ Ուկրաինայի հարցում։ «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և Ուկրաինայի շուրջ հակամարտության վերաբերյալ: Դա գաղտնիք չէ»,- ասել է Պեսկովը:

«Հետևաբար, սա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է: Համաձայն չենք նրանց հետ այս հարցում, և մենք համառորեն կշարունակենք բացատրել, որ մենք իրավացի ենք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Գերմանիայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Երևանն Ուկրաինայի հարցում Մոսկվայի դաշնակիցը չէ։ Հայաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը (1991թ.) վերաբերում է բոլորին, ոչ միայն Հայաստանին, քանի որ այն ստորագրվել է Խորհրդային Միության նախկին հանրապետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից՝ ճանաչելով միմյանց սահմանները։

 

Էս ամենն ինչո՞ւ եմ ես անում, որ օտարերկրյա գործակա՞լ եմ և երազում եմ, թե էլ ինչ հող տամ․ Փաշինյանը՝ Գերմանիայում (տեսանյութ)

Ձեզ մանդատ չեն տվել, որ Արցախը ճանաչեք Ադրբեջանի կազմում, ձեզ մանդատ տվել են ձեր ծրագրի համար, որում ինքնորոշման իրավունքն էր․ գերմանացի հայը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Լալահառաչ ասողներին՝ կորսված հայրենիք, տո չգիտեմ՝ հողեր եք հանձնում, ձեր ինքնաթիռով տարեք Հայաստան, կանգնեն սահմանին, չթողնեն էդ հողերը տաք․ գերմանահայը՝ Փաշինյանին (տեսանյութ)