Հետևեք մեզ։

Չեմ կարող ասել, թե Լաշա Տալախաձեի մասնակցությունն ինչ մոտիվացիա կտար ինձ, բայց ես ինչ կարող էի, արեցի, հաղթեցի․ Վարազդատ Լալայան

10:35, 22 փետրվար 2024
Չեմ կարող ասել, թե Լաշա Տալախաձեի մասնակցությունն ինչ մոտիվացիա կտար ինձ, բայց ես ինչ կարող էի, արեցի, հաղթեցի․ Վարազդատ Լալայան

Շատ ուրախ եմ ոսկե մեդալ նվաճելու համար: Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար: Չեմ կարող ասել, թե Լաշա Տալախաձեի մասնակցությունն ինչ մոտիվացիա կտար ինձ, բայց ես ինչի պատրաստ էի, ինչ կարող էի, արեցի, հաղթեցի:

Այս մասին «Զվարթնոցում» լրագրողների հետ զրույցում ասաց +109 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը:

«Սա առավելագույնը չէր, ուղղակի ժամանակը քիչ էր պատրասվելու, դրա համար երրորդ մոտեցմանը չմոտեցա։ Բոլորս 100 տոկոսանոց պատրաստ էինք, բոլորս։

Ինչ վերաբերում է Փարիզի օլիմպիական խաղերին, Վարազդատ Լալայանն ասաց․ «Փարիզ-2024-ում ոչինչ չեմ խոստանում: Հաղթանակի հնարավոր լինելու համար պետք է քրտնաջան աշխատել, մարզվել, ինչը ես անում եմ, մնացածը Աստծո կամքով»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի գերծանր քաշայինների մրցակից Տալախաձեն վնացվածք էր ստացել և չէր մասնակցել ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։

Հիշեցնենք, որ վրացի Լաշա Տալախաձեն կարիերայում 5-րդ անգամ հռչակվել է աշխարհի չեմպիոն՝ գերազանցելով իրեն պատկանող բոլոր ռեկորդները։

 

Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն