Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հասարակական հիմունքներով անվտանգության աշխատակից Աշոտ Դանիելյանը, որը ձերբակալված էր, ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Ռոման Երիցյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Մոսկովյան փողոցից քրեական ոստիկանության և պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել էին նրան, ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ թմրամիջոց պահելու և իրացնելու հոդվածներով:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ թմրամիջոց պահելու և իրացնելու հոդվածներով: