Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը սառեցնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերից հետո Ռուսաստանը պարզաբանման է սպասում հայկական կողմից։
Այս մասին «Զվեզդա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ իրենք հայկական կողմից պաշտոնական դիմումներ չեն ստացել։
«Հայկական կողմը պաշտոնական գործողություններ չի ձեռնարկել այս առումով։ Ես նկատի ունեմ՝ կապվել մեր գործընկերների հետ և պարզաբանել այդ հայտարարությունների իմաստը», - ասել է Պեսկովը։
France 24-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է. Նիկոլ Փաշինյան