Ռուսաստանը Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսքերը՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, որպես անբարյացակամ պահվածքի օրինակ է գնահատում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա մենք համարում ենք պաշտոնական Երևանի ներկայացուցչի անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ, թեև այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար»,- ասել է դիվանագետը։
«Հայաստանի իշխանություններից այս առնչությամբ ոչ մի հարցում չենք ստացել»,- հավելել է Զախարովան։