Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը:
X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 17:09-ին (Երևանի ժամանակով 18:09-ին) Պազարչիկի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 7 կիլոմետր խորության վրա։
Հիշեցնենք, որ սա օրվա ըբթացքում գրանցված երկրորդ երկրաշարժն է Թուրքիայում։ Առավոտյան երկրաշարժ էր գրանցվել Անթալիայում։
Անթալիայում, որտեղ 20 երկրի ղեկավարներ են ու 90 երկրի նախարարներ, առավոտյան երկրաշարժ է գրանցվել