Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իտալիա կատարած այցի ժամանակ ասել է, որ անհապաղ կպարզաբանի իրավիճակը Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին Բունդեսվերի զինվորականների զրույցի ձայնագրության հետ կապված, հայտնում է DPA-ն։
«Շոլցը խոստացել է արագ պարզաբանում տալ Գերմանիայի ռազմաօդային ուժերի սպաների կողմից Ուկրաինային աջակցության քննարկման ձայնագրության հրապարակումը», - ասվում է X սոցիալական ցանցում հրապարակման մեջ: