Հետևեք մեզ։

Քաղաքացիներից ստանում եմ բազմաթիվ դիմումներ․ մարտի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման հետևանքով խառնաշփոթ է ստեղծվել․ Իվետա Տոնոյան

10:52, 06 մարտ 2024
Քաղաքացիներից ստանում եմ բազմաթիվ դիմումներ․ մարտի 1-ից էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման հետևանքով խառնաշփոթ է ստեղծվել․ Իվետա Տոնոյան
Ինչպես հայտնի է՝ Կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի՝ մարտի 1-ից որոշ դեղեր պետք է վաճառվեին միայն էկելտրոնային դեղատոմսերով։ Որոշման ընդունման հետևանքով քաղաքացիներից դժգոհություններ ու դիմում-խնդրանքներ ստանալու մասին է գրել ԲՀԿ աշխատակազմի ղեկավար Իվետա Տոնոյանը․
 
«Վերջին երկու օրերի ընթացքում ես ստանում եմ մեր քաղաքացիների բազմաթիվ դիմումներ, խնդրանքներ՝ կապված մարտի 1-ից գործող էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման հետ։ Մեղմ ասած՝ ստեղծվել է խառնաշփոթ (շատ մեղմ ասած), որից դժգոհում են քաղաքացիները, բժիշկները, դեղատները, բոլորը։ Թե ով է գոհ՝ անկեղծորեն չգիտեմ։
Բայց այս պահին, ես չգիտեմ իմ անելիքը։ Մարդկայնորեն հասկանում եմ մեր քաղաքացիներին, ովքեր դժվար վիճակներում հայտնվելիս հաճախ են դիմում Գագիկ Ծառուկյանին, և հաճախ են ստանում օգնության ձեռք, բայց այս դեպքում մենք չունենք որևէ լծակ։ Կարգը ներդնողը և լծակներ ունեցողները լրիվ ուրիշ մարդիկ են։
Բայց մի բան ակնհայտ է. ռեֆորմները, նորամուծությունները պետք է մարդկանց կյանքը լավացնեն, կյանքը հեշտացնեն, ոչ թե՝ բարդացնեն, ու նոր խնդիրներ առաջացնեն»։