Հայաստանի կառավարությունը ցուցադրաբար խզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Այսօր ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Երևանը Մոսկվային տեղեկացրել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանային հսկողություն ինքնուրույն իրականացնելու մտադրության մասին՝ առանց ռուս սահմանապահների։
«Հայաստանի իշխանությունը ցուցադրաբար խզում է կապերը Ռուսաստանի հետ, պատճառներ է փնտրում, մի քայլը հաջորդում է մյուսին, սա համապատասխանում է իրենց քաղաքականությանը, կարծում եմ՝ «Զվարթնոցով» չեն սահմանափակվելու, հիմա ինչ էլ ասեն, աստիճանաբար իրականացնում են այն, ինչի մասին խոսում ենք․ դա ելքն է ՀԱՊԿ-ից, հետո կբարձրացնեն Գյումրիում բազայի առկայության հարցը»,- ասել է Զատուլինը։