Հետևեք մեզ։

Նախարարից ավելի բարձր ո՞վ է, վարչապետն է մնում, հիմա ուզում եք՝ վարչապետի նկատմամբ էլ նման բան անեն, նախարար են բռնել այդ մարդիկ․ Վահան Քերոբյանի պաշտպան

12:56, 07 մարտ 2024
Նախարարից ավելի բարձր ո՞վ է, վարչապետն է մնում, հիմա ուզում եք՝ վարչապետի նկատմամբ էլ նման բան անեն, նախարար են բռնել այդ մարդիկ․ Վահան Քերոբյանի պաշտպան

Ցանկանում ենք, որ Վահան Քերոբյանին հնարավորություն տրվի որոշակի ժամերում աշխատանք իրականացնել։ Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց նրա պաշտպաններից Տիգրան Եգորյանը։

«Բայց պարոն Քերոբյանի խափանման միջոցը միայն տնային կալանքը չէ, նրան արգելվել է որևէ կապի միջոցի օգտագործումը և որևէ անձի հետ շփումը բացի ընտանիքի անդամներից»,-ասաց Եգորյանը, նշելով, որ դրանք առանձին սահմանափակումներ են, որոնք կարող էին չկիրառվել, կարող էր արգելվել վկաների ու մեղադրյալների հետ շփումները։ 

Տիգրան Եգորյանն, ի դեպ, ասաց, որ գնումների ավելի վատ օրինակներ էլ ունի, և կարող է օրինակներ բերել, որոնց առնչությամբ վարույթներ չեն հարուցվել։ 

Տիգրան Եգորյանն, ըստ իրեն՝ մեղադրանքում ոչինչ չէր տեսնում, լրագրողների հարցին, թե նախաքննականը եթե այդպես է վարվել, բա քաղաքական առումով ինչու՞ Վահան Քերոբյանը պատասխանատվության ենթարկվեց, Եգրոյանն ասաց, որ լրագրողները միայն փաստն են դիտարկում։ Հարցին, թե Քերոբյանն իրեն չի՞ ասել, թե ինչու է հրաժարական ներկայացրել, պաշտպանը բացասական պատասխան տվեց։

«Կարա լինի, որ նախաքննության մարմինը՝ ԱԱԾ-ից տեղափոխված խումբն ու պաշտոնատար համապատասխան անձինք, իրենք առաջ մղած լինեն այդ վարկածն առանց քաղաքական իշխանության տեղեկության, այլ իրենք առաջ, մղած լինեն այդ վարկածը, ասեն՝ ձեր մեջ նման բան կա»,-նման ոչ հստակ ձևակերպմամբ պատասխանեց Եգորյանը։

Դիտարկմանը, թե այդ նույն նախաքննական մարմինը շատ ավելի բարձր պաշտոնյաների նկատմամբ նման բաներ չի անում, Եգորյանն ասաց․ «Նախարարից ավելի բարձր ո՞վ է, վարչապետն է մնում, հիմա ուզում եք՝ վարչապետի նկատմամբ էլ նման բան անեն, նախարար են բռնել այդ մարդիկ, գնացել են բարձրաստիճան մարդկանց ասել են՝ ձեր նախարարը նման բան է անում։ Ես էլ ասում եմ՝ այս թղթերից չի երևում, որ նման բան է արել։ Այստեղ հարցերից հարցն այն է, թե ով է գնացել ասել, ինչու է այս ենթադրությունը կառուցվել ու քարոզվել»։

 

Վահան Քերոբյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք