Մեծ Բրիտանիայի զինված ուժերի նախարարը երեկ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան ընդունում է ՀԱՊԿ-ին անդամակցությունը սառեցնելու Հայաստանի որոշումը և կաջակցի ՀՀ-ին Ռուսաստանից բխող սպառնալիքների դեպքում։ Այս հայտարարությանն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը։
«Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցչի խոսքերն ուղղակիորեն հաստատում են Հայաստանը Ռուսաստանի դեմ ուղղված գործիքի վերածելու Արևմուտքի ցանկության մասին»,-Ria.ru-ի փոխանցմամբ հայտնել են գերատեսչությունից։