ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի հավատարմությունը Մոլդովայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ գործընկերային հարաբերություններին։
Անցյալ տարվա աշխատանքին նվիրված ամփոփիչ փաստաթղթում կա Հարավային Կովկասի երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի հետ կապերի ամրապնդման մասին հատուկ բաժին:
«ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել այս երեք գործընկերներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը: ՆԱՏՕ-ն խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողական փոխգործակցել տարբեր ձևաչափերում և ընդգծել հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը», - ասված է գլխավոր քարտուղարի զեկույցում։
Վրաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վրաստան