Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «շնորհավորել» է Վլադիմիր Պուտինին ընտրությունների կապակցությամբ՝ վկայակոչելով արդյունքների կանխատեսելիությունը։ Այս մասին գրել է ՌԴ ԱԳ նախարարության հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նորմալ մարդիկ սպասում են ընտրությունների ավարտին, հետո մեկնաբանում դրանց արդյունքները։ Բայց սրանք նորմալ մարդիկ են, ոչ թե ներկայիս եվրոպացի պաշտոնյաներ, ՆԱՏՕ-ի անդամներ: Ըստ երևույթին, «արևմտամետները» որոշել են վրեժ լուծել իրենց ամոթի համար 2016թ.-ին, երբ ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտից առաջ շտապեցին շնորհավորել Քլինթոնին, բայց հաղթեց Թրամփը», -գրել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Միշելի հեգնանք անպատասխան չի թողել․ «Ի դեպ, քանի որ նրանք այդքան «խելացի» են և ամեն ինչ նախօրոք են տեսնում, ապա ինչո՞ւ են փող հավաքում «Ուկրաինային օգնելու համար»․ չէ՞ որ արդյունքը կանխատեսելի է»։