Սպիտակ տունը հայտարարել է, որ որևէ նշան չի տեսնում, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված են եղել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը:
«Այս պահին որևէ նշան չկա, որ Ուկրաինան կամ ուկրաինացիները ներգրավված են եղել զինված հարձակման մեջ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին: Նա ասել է, որ Սպիտակ տունը միայն նախնական տեղեկատվություն ունի։
Ռուսաստանի ԱԴԾ-ն ուրբաթ երեկոյան հայտնել է, որ կրակոցները և կրակը տեղի են ունեցել Մոսկվայի մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքում՝ Մոսկվայի հյուսիս-արևմտյան սահմանին, երաժշտական խմբի համերգից առաջ: Գերատեսչությունից հայտնել են, որ կան զոհեր և վիրավորներ։ ԱԴԾ-ի տվյալներով՝ իրավապահ մարմինները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները։ Քրեկան գործ է հարուցվել ահաբեկչության հոդվածով։
Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում կրակոցներ են հնչել «Պիկնիկ»-ի համերգից առաջ (տեսանյութեր)