Հետևեք մեզ։

Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Պուտինին

00:19, 23 մարտ 2024
Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել  Պուտինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

 «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,

Ես խորապես ցնցված եմ Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության լուրից։

Ես խստորեն դատապարտում եմ այս ահաբեկչությունը և Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու ընկերներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

Ահաբեկչություն Մոսկվայում․ կա 40 զոհ, ավելի քան 100 վիրավոր (թարմացվում է)