Հետևեք մեզ։

Ահաբեկչություն Մոսկվայում․ կա 143 զոհ․ կասկածյալներ են ձերբակալվել (թարմացվում է)

00:08, 23 մարտ 2024
Ահաբեկչություն Մոսկվայում․ կա 143 զոհ․ կասկածյալներ են ձերբակալվել (թարմացվում է)

17։00

Բոլոր մեղավորները, կազմակերպիչները և պատվիրատուները արդար պատիժ կստանան. Պուտին

Crocus City Hall-ում հանցագործության բոլոր մեղավորները, կազմակերպիչները և պատվիրատուները արդար պատիժ կստանան, սա հարված է Ռուսաստանին և ռուս ժողովրդին, Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ռուսներին ուղղված ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

 

16։45

Վլադիմիր Պուտինը մարտի 24-ը հայտարարել է համազգային սգո օր։ Երկրի նախագահը նաև խորին ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր կորցրել են հարազատներին ու ընկերներին Կրոկուս Սիթի Հոլում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ։

Տեսանյութն` այստեղ։

 

15։30 

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի:   

14:00

Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 115-ի:  Հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:

13:30

Հրապարակվել է Բրյանսկի շրջանում ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկի լուսանկարը։

 

13։15

«Կրոկուս»-ում ահաբեկչության կասկածյալներից չորսը ձերբակալվել են Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու. ՌԴ ՔԿ․ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Ուկրաինայի հետ սահմանամերձ Բրյանսկի շրջանում ձերբակալել են մերձմոսկովյան  «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության կասկածյալներին։
 

12։28

Մոսկվայում զոհվածների թիվը հասել է 93-ի

11։20

Տաջիկստանը հերքում է Մոսկվայում տեղի ունեցածին իր քաղաքացիների մասնակցության մասին տեղեկատվությունը

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը կեղծ է անվանել Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը հանրապետության քաղաքացիների մասնակցության մասին տեղեկատվությունը։ Տաջիկստանը Ռուսաստանի իշխանություններից տեղեկություն չի ստացել Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը հանրապետության քաղաքացիների մասնակցության մասին։

 

11։00

Ոչ պաշտոնական․ Հայտնի է դարձել Crocus City Hall-ում կրակոցներ իրականացրած վեց ենթադրյալ ահաբեկիչներից չորսի ինքնությունը։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը, փոխանցում է Gazeta.ru-ն։

Տեղեկատվական ռեսուրսի համաձայն՝ խոսքը Տաջիկստանի քաղաքացիներ Մախմադրասուլ Նասրիդինովի (37 տարեկան), Ռիվոժիդին Իսմոնովի (51 տարեկան), Շոխինջոն Սաֆոլզոդայի (21 տարեկան) և Ռուստամ Նազարովի (29 տարեկան) մասին է։

Baza-ն բացահայտել է Մոսկվայում ահաբեկչության մեջ կասկածվողների ինքնությունը․ ոչ պաշտոնական

 

10։50

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խստորեն դատապարտել է Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչությունը․AFP 


«Մակրոնը խստորեն դատապարտում է ահաբեկչությունը», - ասվում է գործակալության հայտարարության մեջ: Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն համերաշխություն էր հայտնել ռուսներին՝ Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո:

08։50

ՌԴ Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն 60 մարդ, սակայն վարչությունում նշել են, որ այդ թիվը դեռ կարող է աճել։ Առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ հոսպիտալացվել է 115 մարդ, որոնցից 5-ը երեխաներ են, 60 մեծահասակ և մեկ երեխա ծանր վիճակում է։

 

02։41

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Crocus City Hall-ում տեղի ունեցածը․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խստորեն դատապարտում է Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն է հայտնում Ռուսաստանի ժողովրդին և կառավարությանը, ասվում է Գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակի մեկնաբանության մեջ։

02։35

Հրապարակվել է «Կրոկուսում» վիրավորված 145 անձանց անունները․ ցանկ

 

02։22

Crocus City Hall-ում-ում ահաբեկիչները, հավանաբար, փախել են սպիտակ Renault մեքենայով, մեքենայի լուսանկարը հասանելի է դաևձել ՌԻԱ Նովոստիին։

Возможно, это изображение автомобиль и текст «риа новости»

02:15

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են պայքարել «Կրոկուսում» հրդեհի դեմ, հրդեհը տեղայնացվել է։ Տեսանյութերն՝ այստեղ։

02։06

ՌԴ առողջապահության նախարարության ցուցակում ընդգրկված է «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորված 145 անձի ըտվյալ։  

02։04

 

01։40

«Պիկնիկը» չի կարող կապվել խմբի անդամներից մեկի հետ՝ Crocus City Hall-ում արտակարգ դեպքից հետո «Պիկնիկ» խումբը, որի համերգը պետք է կայանար ուրբաթ օրը Crocus City Hall-ում, ահաբեկչությունից հետո չի կարող կապ հաստատել երաժշտական ​​խմբի անդամներից մեկի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է խմբի համերգային տնօրեն Յուրի Չերնիշևսկին։ «Մենք չենք կարող որևէ մեկի հետ կապ հաստատել, չգիտենք՝ արդյոք նա հեռացել է սրահից, թե ոչ», - ասել է նա՝ չհստակեցնելով, թե խմբի որ անդամի մասին է խոսքը։
 

01:10

Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ, մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ․ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Հեռագրում ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։
Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։
Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։
 

01։02

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլլ»-ն այս պահին․ տեսանյուն՝ այստեղ։

 

00:50

Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և տուժածների շարքում հայերի առկայության մասին տեղեկությունները ճշտվում են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

00:44

Կրոկուսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժել են երեխաներ,- տելեգրամյան իր ալիքում հայտնել է Մոսկվայում երեխաների իրավունքների հանձնակատար Օլգա Յարոսլավսկայան։
 
«Սարսափելի ողբերգություն: Տուժել են երեխաներ: Անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Չի կարող ողորմություն լինել խաղաղ բնակիչների վրա հարձակված ահաբեկիչների համար: Ուժ և քաջություն բոլորիս»,- ասել է Յարոսլավսկայան:

 

00։19

Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել ՊուտինինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

 «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ,ես խորապես ցնցված եմ Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության լուրից։

Ես խստորեն դատապարտում եմ այս ահաբեկչությունը և Ադրբեջանի ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ռուսաստանի ողջ ժողովրդին, զոհվածների ընտանիքներին ու ընկերներին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։

 

00։15

 Ջո Բայդենը տեղեկացված է Մոսկվայի շրջանում տեղի ունեցածի մասին․ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացված է Մոսկվայի շրջանի Կրոկուսի քաղաքապետարանում տեղի ունեցած ահաբեկչության մասին, ԱՄՆ իշխանությունները վերահսկում են տեղի ունեցող իրադարձությունները, լրագրողներին ասել է ԱՄՆ Անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

 

 23։53

Հայաստանի Հանրապոետության արտաքին գործերի նախարարությունը ևս ցավակցել է Մոսկվային․ Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին սարսափելի լուրերից։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում։ 

«Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին և տուժածներին»,-ասված է գրառման մեջ։
 
 
23։37

Դեպքից կարճ ժամանակ անց Սպիտակ տունը ցավակցել է Մոսկվային տեղի ունեցածի ապակցությամբ։

Միացյալ Նահանգների վարչակազմը փորձում է լրացուցիչ տեղեկություններ ստանալ մերձմոսկովյան Կրոկուսի քաղաքապետարանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի մասին՝ այն անվանելով սարսափելի հարձակում։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Փորձում ենք ավելի շատ տեղեկություններ ստանալ։ Այս կադրերն ուղղակի սարսափելի են, դրանք դժվար է դիտել, և մեր մտքերը, իհարկե, զոհերի հետ են»,- շեշտել է նա։

 

23։48

Պատկան մարմինները հայտնել են զոհերի մասին։ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել, հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետը Telegram-ի իր ալիքում։

 Բժիշկները մեծամասնության վիճակը գնահատում են միջին ծանրության, հինգի վիճակը ծանր է։ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել ահաբեկչության դեպքի առթիվ։

 

22։36

Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում կրակոցներ են հնչել: Նախնական տեղեկություններով՝ երեք քողարկված անձինք մուտք են գործել Crocus City Hall, որտեղ նախատեսված էր «Պիկնիկ»-ի համերգը, և կրակոցներ են արձակել, ինչին հաջորդել են պայթյունները։ Կան զոհեր և վիրավորներ, երաժիշտները չեն տուժել։