Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Այս մասին ասվում է Ալեն Սիմոնյանի ուղերձում։
«Խիստ դատապարտում եմ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը։ Նման գործողությունները որևէ արդարացում չեն կարող ունենալ։ Ցավակցում եմ տուժածների ընտանիքներին և հարազատներին»,- նշված է ուղերձում։
«Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում համերգի ժամանակ կրակոցներ էին հնչել, որից հետո համերգասրահում հրդեհ էր բռնկվել։ Վերջին տվյալներով կա 93 զոհ։
Ահաբեկչության ողջ մանրամասներն՝ այստեղ․