Ռուսաստանյան ընդդիմադիր «Дождь» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն ներողություն է խնդրել մարտի 22-ին հեռուստաալիքի եթերում որպես հնչյունային ռեժիսոր ներկայացած ադրբեջանցի Էմինի կողմից Crocus City Hall-ի ահաբեկչությունում հայերին մեղադրելու համար:
Հեռուստաալիքի եթերում որպես հնչյունային ռեժիսոր ներկայացած ադրբեջանցի Էմինը Crocus City Hall-ի ահաբեկչությունում մեղադրել է հայերին: Նա հորինել է, թե ադրբեջանցի լինելով՝ ծանոթ է հայկական հայհոյանքներին, և նշել, թե իբր, հարձակվողները միմյանց հետ հայերեն են շփվել ու հայերեն են հայհոյել մարդկանց գնդակահարելու ժամանակ:
Հեռարձկմանն անդրադարձել էր Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը և հայտնել, որ նման կեղծ տեղեկատվության նպատակաուղղված տարածումն ուղղված է Ռուսաստանում հայատյացության տարածմանը։
«Ուղիղ եթերից առաջ` նախնական հարցազրույցի ժամանակ տղամարդը այդպիսի բան չէր ասել, իսկ եթերի ժամանակ լսեցինք նմանատիպ մեղադրանքներ հայերի հասցեին, եթերի հաղորդավարն էլ արձագանքեց, որ դա ապացուցված չէ։
Մենք հանեցինք նրան եթերից, հատուկ հաղորդումից էլ հեռացրինք նրա հատվածը։ Ես ներողություն եմ խնդրում որ «Дождь»-ի եթերում նմանատիպ արտահայտություններ են հնչել»,-գրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Դզյադկոն։
Ահաբեկչություն Մոսկվայում․ կա 143 զոհ․ կասկածյալներ են ձերբակալվել (թարմացվում է)